|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Second hand զամբյուղում հայտնված մի քանի կուսակցապետ ու քաղաքագետ իրենց համարող սուբյեկտներ Երևանյան զով եղանակը վայելելու փոխարեն ԲՀԿ -ի մասին են բարբաջում: Շատ թույլեք,կրկին փորձեք:Անլուրջ կլիներ ձեզ պատախանելը: Հ.Գ Ու.Չերչիլը ասում էր «Եթե փորձես քար նետել ամեն հաչացող շան վրա ՝աշխատելու ժամանակ չի մնա»:
Նշենք, որ երբ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն մտափոխվել է եւ այժմ կողմ է սահմանդրական բարեփոխումներին, քննադատությունների խիստ տարափ տեղաց նրա հասցեին: Ուշագրավ է, որ ԲՀԿ-ի այս քայլը չափազանց ծանր են տանում հատկապես ՀԱԿ-ում: