|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 24-ին, ժամը 23.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 122 տան մոտակայքում գտնվող ավտոտնակում (դուռը փակ է) կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել Աստրա-Ֆ» մակնիշի (վարորդ` Ա. Գ.) 34 QP 980 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: