|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում ձերբակալվել է 23-ամյա Արտակ Ավագյանը:
Ինչպես տեղեկացնում է glendalenewspress-ը՝ ոստիկանությունը Ավագյանի տուն է ժամանել՝ թմրանյութի վաճառքի վերաբերյալ ահազանգ ստանալուց անմիջապես հետո:
Խուզարկության ընթացքում երիտասարդի տանից հայտնաբերվել են 5 զենք՝ չորս հրացան և մեկ ատրճանակ, 20 էքստազ դեղահաբ, 13 տոպրակ կոկաին և այլ տիպի թմրամիջոցներ, մեծ քանակությամբ կանխիկ գումար և հեռախոս, որում թմրանյութի վաճառքի մասին նամակներ են եղել: