|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ մահափորձ է տեղի ունեցել թուրքական իշխանամետ Star թերթի տնօրեն Մուրաթ Սանջաքի նկատմամբ: Զինյալները կրակել են Սանջաքի մեքենայի վրա. նա չի մահացել:
Ըստ T24-ի՝ այսօր թերթում հայտարարությամբ հանդես եկած Սանջաքը հայտնել է, որ իր դեմ մահափորձ իրականացնողների նպատակը եղել է մեկը՝ թուլացնել «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմքերն ու վնաս պատճառել երկրի նախագահ և կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նրա խոսքով՝ հակառակորդների նպատակը խոչընդոտելու համար ինքը պատրաստ է մեռնել և հարկ եղած դեպքում նաև նոր զոհեր տալ: