|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 21-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբեկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել տրոլեյբուսի լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, լարերը պոկվել և ընկել են ավտոճանապարհի երթևեկելի գոտի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման, կտրվել են տրոլեյբուսի էլ. լարերը պահող մետաղալարերը և ընկել երթևեկելի գոտի:
Հրշեջ-փրկարարները մետաղալարերը հեռացրել են երթևեկելի գոտուց: