|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 20-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հուշակերտի գյուղի դպրոցի մոտ ավտոմեքենա է ընկել ոռոգման ջրի մայր առուն, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դպրոցի մոտ «ՎԱԶ-2101» մակնիշի 23 US 780 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Է. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ոռոգման առուն:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվից: