|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն այսօր ՀԾԿՀ որոշմամբ ամբողջությամբ օտարվեցին «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշումը կայացվեց հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի օգոստոսի 14-ի №01/11/9743-15 ու «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի օգոստոսի 11-ի N374-15ԱՄ գրությունները: