|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սլովակիայի կառավարությունը հայտարարել է, որ Սիրիայի փախստականներից կընդունի միայն քրիստոնյաներին, քանի որ մահմեդականները չեն կարող ինտեգրվել իրենց հասարակությանը: ԵՄ ծրագրով շուրջ 40 հազար փախստականներ պետք է տեղաբաշխվեն ԵՄ ողջ տարածքում` ըստ քվոտաների: Սլովակիան, օրինակ, պետք է ընդունի 200 փախստականի, որոնք ներկայում գտնվում են Թուրքիայի, Իտալիայի եւ Հունաստանի ճամբարներում:
«Մենք ցանկանում ենք օգնել Եվրամիությանը, եւ կարող էինք անգամ 800 մահմեդականի ընդունել, բայց մեր երկրում մզկիթներ չկան: Ինչպես կարող են մահմեդականները ինտեգրվել, եթե նրանց այստեղ դուր չգա»,- ասել է Սլովակիայի արտգործնախարար Իվան Մետիկը:
Բրատիսլավան հայտարարում է, որ փախստականներին կհարցնի կրոնական պատկանելության մասին:
Նշենք, որ Սլովակիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իրենց որոշման մեջ խտրականության տարրեր չկան, իրենք պարզապես ցանկանում են պահպանել հանրության միասնությունը: