|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիա փախած հետախուզվող երկու թուրք դատախազներ Զեքերյա Օզն ու Ջելալ Քարան փախուստի ժամանակ իրենց հետ տարել են պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր. այդ մասին տեղեկացնում է թուրքական Sonhaber-ը՝ վկայակոչելով երկրի հետախուզական ծառայությունների տվյալները:
Ըստ կայքի, հնարավոր է Օզը կառավարության դեմ օգտագործվելիք փաստաթղթերը տրամադրի Գերմանիայի հատուկ ծառայություններին՝ իրեն Թուրքիային չհանձնելու դիմաց:
Թուրքական կայքն այնուհետև մեղադրել է գերմանական կառավարությանը՝ «Զուգահեռ պետությանն» աջակցելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայից փախուստի էին դիմել հետախուզվող հայտնի դատախազներ Զեքերյա Օզն ու Ջելալ Քարան: Չնայած ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր թուրք դատախազների՝ Հայաստան ժամանելու մասին թուրքական կողմի պնդումները, այնուամենայնիվ թուրքական մամուլում շարունակվում է շրջանառվել այն տեսակետը, թե դատախազները փախել են Վրաստան, ապա՝ Հայաստան, այնուհետև՝ Գերմանիա: