|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է Foootball-Italia-ն: Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի հաղորդամամբ, իտալական թիմի ղեկավարությունը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար:
Լրագրողը նաև նշում է, որ վաղը Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպելու է «Յուվենտուս»-ի ներկայացուցիչների հետ: