|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի վիճակը կայուն է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությանյանը:
Վերջինիս խոսքով՝ Ավետիսյանն իրենց մոտ է տեղափոխվել օգոստոսի 16-ին, ներկայումս գտնվում է դիմածնոտային բաժանմունքում: Ավետիսյանի մոտ առկա է քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդեր: Հարությունյանը նշեց, որ եթե անհրաժեշտություն առաջանա Ավետիսյանին վիրահատության կենթարկեն:
Հիշեցնենք,որ Ավետիսյանի կնոջ խոսքով՝ ամուսնուն առևանգել և ծեծի են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները: