|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ուսումնասիրությունն իրականացնելու է «Դելոյթ և Տուշ» ընկերությունը: «Մեր ուսումնասիրության արդյունքում, առաջարկում ենք հաղթող ճանաչել «Դելոյթ և Տուշ»-ին, որի գնային առաջարկը նկատելիորեն ավելի ցածր էր»,- նշեց Գաբրիելյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ այդ հետազոտության արդյունքում հասարակությունը կստանա շատ հարցերի պատասխաններ։ «Դա համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, և նրա եզրակացության հիման վրա մենք կկարողանանք առաջ գնալ»,-հայտարարեց վարչապետը: