|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Հ. Քոչարի և Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտից, միմյանց հետ վիճաբանելու կասկածանքով, ոստիկանության բաժին են բերել 1980 թ. ծնված Ժիրայր Գ.-ին և 1960 թ. ծնված Աբրահամ Դ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.25-ին, վիճաբանության ժամանակ, Ժիրայր Գ.-ն և Աբրահամ Դ.-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց դեմքին` պատճառելով վնասվածքներ: Ժիրայր Գ.-ն և Աբրահամ Դ.-ն հրաժարվել են հաղորդում տալուց: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: