|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Գերմանաիյի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված սպառնալիքներով տեսագրություն են հրապարակել:
Հինգրոպեանոց տեսանյութում ցուցադրվում է ջիհադիստների կողմից Փալմիրայում 2 սիրիացիների մահապատիժ, գերմաներենով կոչ է արվում «քույրերին ու եղբայրներին» Գերմանիայում եւ Ավստրիայում միանալ ԻՊ-ին եւ հարձակումներ իրականացնել «անհավատների դեմ»:
Գրոհայիններից մեկը հայտարարում է, որ իրենք վրեժ կլուծեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից ԻՊ-ի դեմ դաշինքում Բեռլինի ներգրավվածության եւ Աֆղանստանում թափված արյան համար:
Գերմանիայի հետախուզության տվյալներով սիրիական կոնֆլիկտի ողջ ընթացքում ջիհադիստներին միացել է Գերմանիայի 600 քաղաքացի: