|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Իջևան քաղաքի տասնյակ բնակիչներ, Կոթիի, Ոսկեպարի և հարևան այլ գյուղերի 200-ից ավելի գյուղացիներ, ի նշան բողոքի, փակել են Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը: Պատճառը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա կայացրած վճիռն է, որով Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
Yerkir.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհը բաց է, պարզապես Կոթիի մի խումբ բնակիչներ այնտեղ են, բայց երթևեկելի հատվածում չեն: «Դեպքի վայրում են մարզային ոստիկանության պետը, դատախազը: Կոթիի բնակիչներն են միայն այդտեղ: Ժողովրդի մեծ մասն արդեն գնացել է, իսկ մյուս մասն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից»,- ասաց գյուղապետը:
Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրավիճակն այս պահին հանդարտվել է: