|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) շաբաթներ առաջ Yerkir.am-ի զրույցում հայտարարել էր, որ երբևէ Հայաստանից դուրս չի եկել հանգստի գնալու նպատակով: Նա նշել էր նաև, որ այն գումարը, որը կարող է հանգստի գնալու վրա ծախսել, նախընտրում է ներդնել շինարարության մեջ: Պատգամավորից փորձեցինք ճշտել` որ փուլում են շինարարական աշխատանքները: «Շինարարական աշխատանքները երբեք չեն ավարտվում: Հա, ես հանգստանալու տենց էլ չգնացի էս տարի, չեմ ել էթալու: Տանս վրա գործեր եմ անում: Իմ սեփական տանը, որ ապրում եմ, քանդվել ա արդեն, ես էլ սարքում եմ: Համ էլ հավես չունեմ գնամ հանգստանալու»,- ասաց Մովսիսյանը: