|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ուշագրավ հայտարարություն է արել կոալիցիա ձևավորելու մասին.տեղեկացնում է T24-ը:
Նշելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոչընդոտում է կոալիցիայի ձևավորմանը, Քըլըչդարօղլուն հայտնել է, որ նա խանգարում է նաև վարչապետի աշխատանքին:
«Դավութօղլուն իսկապես ցանակնում է կոալիցիա ձևավորել, սակայն նախագահի աթոռին բազմած անձը թույլ չի տալիս»,-ասել է ընդդիմադիր գործիչը:
Քըլըչդարօղլուի խոսքով՝ իրենք գիտակցում են, որ «Արդարոթյուն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմելու համար թանկ են վճարելու, սակայն երկիրը ճահճից դուրս հանելու համար պարտավոր են այդ պատասխանատվությունը ստանձնել: