|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 1-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել քաղաքացիներ։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյուքների մասին կհայտնենք լրացուցիչ:
ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ:
Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։