|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ որոշման նախագիծ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին, որը նախատեսում է համապատասխան օրենքի համապատասխան հոդվածում «Վերահսկիչ պալատի նախագահ» բառերից հետո ավելացնել` «իսկ նախագահի ներկայության անհնարինության դեպքում` Վերահսկիչ պալատի խորհրդի լիազորությամբ` վերջինիս փոխարինելու իրավասություն ունեցող անձը»: Այսինքն` ԱԺ-ում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս 30 րոպե տևողությամբ հարակից զեկուցմամբ` Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը և Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս զեկուցմամբ հանդես է գալիս Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը, եթե ՎՊ նախագահը գտնվում է արձակուրդում, գործուղումներում:
Այս որոշմամբ կառավարությունը նախատեսում է բարձրացնել ՎՊ գործունեության արդյունավետությունը: