|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հնդկաստանի արևելյան շրջանի Ասսամ նահանգի գյուղերից մեկի բնակիչները տարեց կնոջ են գլխատել՝ նրան մեղադրելով կախարդության մեջ: BBC-ն տեղեկացնում է, որ 63-ամյա կնոջը մեղադրել էին գյուղում հիվանդություններ տարածելու մեջ:
Սպանության կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել, այդ թվում` երկու կին:
Ոստիկանության տեղեկություններով` վերջին կես տարում Ասսամում գլխատվել, հրկիզվել կամ մահապատժի է ենթարկվել ավելի քան 90 մարդ, որոնց տեղի բնակիչները համարել են վհուկներ և կախարդներ: