|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, նախ ասել է, որ իրենց ցանկությունն այն է, որ ամբողջ տարածաշրջանում լինի խաղաղություն, ժողովրդավարություն, բարեկեցություն:
«Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման` Ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում հնարավոր չէ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ կարգավիճակի որոշման համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամաարտահայտումը:
Ինչ վերաբերում է Ուորլիքի այն աղմկահարույց հայտարարությանը, թե ԼՂ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին», ապա նա նշել է, որ նկատի է ունեցել համապարփակ կարգավորման գործոնը, որի բաղադրիչներից մեկը և բանակցությունների առարկան պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը: