|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 19-ին՝ ժամը 11.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամուրջ մոտակայքում քաղաքացին կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները 1987թ. ծնված Ա.Ս.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն մինչ շտապօգնության ժամանելը. վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: