|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԼՂՀ-ում հաստատված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը, ինչպեսև նշել էր Շուշիում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, թողել է ընտանիքին ԼՂՀ-ում, իսկ ինքը մի քանի օրով վերադարձել Մոսկվա: LifeNews-ի հետ զրույցում նա նշել է, որ ժամանել է Մոսկվա՝ հետախուզության:
Ստերլիգովը ծրագրում է մի քանի հանդիպումներ ունենալ, պարզել` ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ ոչ, հետո որոշել` վերադառնա՞լ ընտանիքի հետ Մոսկվա, թե՞ ԼՂՀ-ում: Նա դարձյալ նշել է, որ եթե ամեն բան կարգին լինի, կունենա երկու տնտեսություն՝ Մոսկվայում և ԼՂՀ-ում:
Ի՞նչ հանդիպումների մասին է խոսքը, Ստերլիգովը չի մանրամասնել:
Մանրամասները՝ տեսանյութում: