|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռոպեր Կետիկյանի «Խենթ պատմություն ֆիլմի ցուցադրմամբ էլ տրվեց «Ոսկե ծիրանի մեկնարկը: Կետիկյանը նշեց, որ ֆիլմի միջոցով ցանկանում էր հայերի պատմության հիշողությունը ներկայացնել:
«Միշտ ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները: Իսկ պարտվողներին մնում է հիշողությունը: Ես ուզում էի ցույց տալ, որ պատմությունը կարելի է այնպես գրել, որ այն չպատկանի միայն հաղթողներին: Անցել է 100 տարի, եւ հիմա մենք կարող ենք գտնել միջոցներ՝ պատմությունը նորից սկսել գրելու՝ մշակույթի, եթե ոչ՝ զենքի միջոցով»,- ասաց Կետիկյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ ֆիլմը կօգնի, որպեսզի հայերի պատմությունը մտնի համաշխարհային պատմության մեջ եւ ընդունվի պատմական ճշմարտությունը՝ ցեղասպանությունը: