|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի «Ալաշկերտ»-ը Եվրոպա լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով պարտվեց շոտլանդական «Սենթ-Ջոնսթոն»-ին, սակայն հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, քանի որ մեկ շաբաթ առաջ սեփական հարկի տակ տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով հաղթել էր մրցակցին:
Պատասխան խաղում արդեն 34-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը: 65-րդ րոպեին Կարեն Մուրադյանը կարմիր քարտի արդյունքում հեռացվեց խաղադաշտից, սակայն 10 րոպե անց Խաշմանյանի սաները կարողացան խփել պատասխան գոլը: Աչքի ընկավ Նորայր Գյոզալյանը: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ շոտլանդացիները ևս մեկ անգամ գրավեցին Կասպարովի դարպասը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց և դիմակայությունում գրանցված 2:2 հաշիվը Ալաշկերտին դուրս բերեց հաջորդ փուլ: