|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Չաթըմ Հաուս) և հանդես եկել այնտեղ ելույթով:
Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:
Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Չաթըմ Հաուսի կարգախոսը` «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ և արդար աշխարհ», հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաև մեր աշխարհընկալման մեջ: Նախագահի խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե Արցախի, թե տարբեր պետությունների և միջազգային կառույցների համար:
Հանդիպմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ և վերլուծաբաններ: