|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԼՂՀ տեղափոխված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը Շուշիում ասուլիս է հրավիրում: Այս մասին, Artsakhpress.am-ի հաղորդմամբ, նա գրել է ВКонтакте սոցցանցի իր էջում և հավելել. «Անցկացման վայրը՝ ծաղկող այգի` Լեռնային Ղարաբաղ, հին հայկական քաղաք Շուշի: Կեսօրին»:
Նա լրագրողներին հորդորել է գործուղվել Շուշի եւ իմանալ ճշմարտությունը:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը կնոջ ու 5 երեխաների հետ, երեք շաբաթ առաջ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղում նա էկոլոգիապես մաքուր սննդատեսակների արտադրություն է սկսել, նաեւ վաճառքի է հանել Մերձմոսկվայում ունեցած իր գույքը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում