|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելել է Սուրուչ շրջանում տեղակայված` սիրիացի փախստականների վրանային ճամբարներ:
Ըստ Haberler-ի՝ ճամբարների մասին Աթեշյանի հետ զրուցել է Սուրուչի գյուղապետ Աբդուլլահ Չիֆթչին, որից հետո արքեպիսկոպոսն այցելել է Սիրիայից փախած Թոմասյանների ընտանիքին:
«Թուրքիան բոլորի համար զոհողություններ է անում և, առանց կրոնի, ռասայի և դավանանքի խտրականության, բոլորին հյուրընկալում մեկ օջախի ներքո»,- ասել է Աթեշյանը:
Այնուհետև նա այցելել է Շանլըուրֆայի քաղաքապետ Իզզեթ Քյուչուքին և հայտնել իր գոհունակությունը փախստականներին ցուցաբերած ուշադրության համար: «Մեկ անգամ ևս հասկացա թուրք պետության մեծությունը»,- նշել է Աթեշյանը: