|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազատության հրապարակում ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ում այսօր ի թիվ մյուս ակտիվիստների, բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել, հայտարարեց, որ հացադուլ է սկսում:
«Մեզ հանեցին Բաղրամյանից, բայց խոսք եմ տալիս, որ մենք նորից լինելու ենք Բաղրամյանում: Ես որպես անհատ, քաղաքացի հացադուլ եմ սկսում:
Այն ուղղված չէ իշխանություններին, այլ քաղաքացիներին: Հիմա այստեղ այսքան քիչ մարդ չպետք է լիներ: Բոլորին հրավիրում եմ այստեղ: Կդադարեցնեմ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները կլինեն այս հրապարակում եւ միասին կգնանք Բաղրամյան փողոց»,- հայտարարեց Սանասարյանը: