|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2015 թվականի օգոստոսի 2-13-ը ՀՀ-ում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից գումար տրամադրել:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությանը 2015 թվականի 9 ամսում կհատկացվի 39 մլն 800 հազար դրամ` «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար:
Վարչապետն ընդգծեց, որ սիրիական պատվիրակության ծախսերը հոգալը ՀՀ-ի համար կարևորագույն հարց է: