|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լրագրող Ահմեդ Հաքանին տված հարցազրույցի վերջում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խոսել է իր` պատգամավոր ընտրվելու վերաբերյալ արձագանքների մասին:
«Աշխարհի տարբեր անկյունների հայերն ուրախացան իմ ընտրվելու կապակցությամբ, քանի որ ես ասում եմ` Հայոց ցեղասպանություն եղել է»,- ասել է նա:
Հարցին, թե «Ցեղասպանություն եղել է» կասե՞ն նաև Սելինա Դողանն ու Մարգար Եսայանը, հայ պատգամավորը պատասխանել է. «Մարգարն այսօր չի ասի, Սելինան էլ կդժվարանա, քանի որ կուսակցությունները դեռ պատրաստ չեն դրան»:
Իսկ «Մարգարն առաջ կասե՞ր` Ցեղասպանություն եղել է» հարցին, Փայլանը պատասխանել է. «Իհարկե, կասեր, այսօր չի կարող ասել, կարծում եմ՝ կդժվարանա»: