|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ոստիկանապետը բավական հմուտ և հետաքրքիր դեմք է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի համար: Այսօր լրագրողների հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ այս օրերին Գասպարյանը կարողացավ այնպես անել, որ լարվածությունն անցնի, և, ամենակարևորը, բախում չլինի:
«Նրանք մի անգամ սխալ գործեցին և հիմա փորձում են շտկել իրավիճակը: Մի տեսակ ներքին սիմպատիա կա ոստիկանապետի հանդեպ, նա տիրապետում է իրավիճակին, և այն սխալը, որը թույլ են տվել, այլևս չի կրկնվի»,- ասաց Շահվերդյանը:
Երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը, սակայն, նշեց, որ իրեն քիչ է հետաքրքրում ոստիկանապետի դիրքն ու անձը, նրան հուզում է այն, թե ինչ հրահանգ էին կատարում ոստիկաններն առաջին օրը: «Վլադիմիր Գասպարյանն ամեն կերպ փորձում էր իր ասածը տեղ հասցնել, իսկ ոստիկանները միայն հրահանգ էին կատարում, սկզբում` ջրելու, հետո ասում էին` կցրենք, բայց ավելի խիստ մեթոդներով, հետո էլ, թե` չենք ցրի»,- ասաց նա: