|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ հարկավոր է վերադարձնել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող աղբամանները: Ցուցարարները կրկին ընդդիմացան: Նրանցից մի քանիսը հայտարարեցին, որ աղբամաններով պատնեշն իրենց անվտանգության երաշխիքն է, և եթե հանկարծ ոստիկանությունը կրկին ջրցան մեքենա կիրառի, նրանք այդ աղբամանների օգնությամբ կպաշտպանվեն:
Զավեշտալի վիճակը Բաղրամյանում արդեն ձեւավորվում է որպես ավանդույթ: Ցուցարարները Օսիպյանին շարունակ դիմում էին «ընկեր Օսիպյան»-ով, և ուշագրավ է նաև այն, որ հիմա էլ ցուցարարները մեկ այլ բացականչությամբ են հանդես գալիս: Նրանք աղաղակում են. «Չենք տալու»: