|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանական համակարգի թերությունների ու վատ ոստիկանների մասին` լրագրողների հարցին ի պատասխան, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհուրդ է տալիս` ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ: Նրա խոսքով` ոչ ազնիվ, ոչ գրագետ, ոչ ֆունկցիոնալ մարդիկ կան թե\' լրագրողների, թե\' ոստիկանների, թե\' այլ մասնագիտություններ մարդկանց շրջանում:
«Բայց մենք մաքսիմում փորձում ենք, որ ադեկվատ մարդիկ լինեն ոստիկանության մեջ: Բայց ունենք էն, ինչ որ ունենք, տղե\'րք»,- ասաց ոստիկանապետը:
Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական ուժերի վերադասավորումների մասին խոսելիս ասաց. «Մի\' վախեցեք, ոստիկանությունից պետք չէ վախենալ, ոստիկանությունը ժողովրդի պաշտպանն է»:
Ոստիկանապետը խոստովանեց` ինքն ասել է, որ պաշտոնյան չպետք է տևական ժամանակ մնա բարձր պաշտոնում: Լրագրողների դիտարկմանը, որ հենց ինքն էլ տևական ժամանակ պաշտոնավարում է նույն պաշտոնում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Բնավորություն է, բայց, մեր մեջ ասած, ես բավականին ծեր եմ, բայց չեմ հոգնում»: Նա նաև նշեց, որ ինքը երբեք չի կառչում պաշտոնից: