|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում ներկայացվել են նրանց հիմնական պահանջները:
«1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացված` հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաեւ պատժել նրանց` անօրինական հրաման տվողներին»: