|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քիչ առաջ փոքր միջադեպ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում:
«Սանիտեք» ընկերության ավտոմեքենան փորձել է Բաղրամյան պողոտայից վերցնել աղբամանները եւ տեղափոխել աղբը՝ առանց ցուցարարներին տեղեկացնելու:
Ցուցարարները բարձրացել են ընկերության մեքենայի վրա, ինչն առաջացրել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի զայրույթը:
Նա ցուցարար ակտիվիստներին զգուշացրեց, որ նման բաներ չկրկնվեն, որովհետեւ եթե մեկն ընկներ մեքենայի տանիքից, ինքն էր պատասխան տալու,ոչ թե երիտասարդները:
Երիտասարդներն իրենց հերթին ասացին, որ այսուհետ «Սանիտեքի» մեքենաները թող առանց զգուշացնելու չգան աղբը տեղափոխելոււ : Վալերի Օսիպյանն էլ ցուցարարներին հորդորեց աղբամանները վերադարձնել ընկերությանը. «Դուք ձեր աղբը կարող եք հավաքել մի տեղ, նրանք գան տանեն, իսկ աղբամանները վերադարձնեք: Մեր քաղաքացիները մնացել են առանց աղբամանների»,- իր մտահոգությունը հայտնեց Օսիպյանը: