|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաղրամյան պողոտայում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմեց ցուցարարներին` ասելով, որ իզուր են սուտ լուրեր տարածում, թե դեռ կան անազատության մեջ գտնվողներ: Նա շեշտեց, որ բոլոր ցուցարարներն այս պահին ազատ են արձակվել, եւ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում:
«Հարգելի նախաձեռնող խումբ, դուք անընդհատ խոսում եք սադրիչների մասին: Սադրիչներին փնտրեք ձեր մեջ: Եւ դրա վառ ապացույցն այն է, որ բանուկ մասում տեղադրել եք աղբամաններ` դրանով սադրելով: Խնդրում ենք անհապաղ հեռացրեք աղբամանները»,- ասաց Օսիպյանը: