|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բնապահպան Սիլվա Ադամյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ինֆորմացիա ունի, համաձայն որի` Սևանա լիճը գրավ է վերցվել Համաշխարհային բանկի կողմից, և դրա դիմաց մեր պետությանը գումար է տրամադրվել: Տեղեկությունը այսօր տարածվել է նաեւ այլ ԶԼՄ-ներով:
Այս առիթով ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Սևանը մեր հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով»,- ասված է հաղորդագրության մեջ: