|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսի վերջին արդեն պատրաստ կլինի սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստի տարբերակը: «Ինձ թվում է արդեն օգոստոսի վերջին ամբողջական տարբերակը պատրաստ կլինի, կգնա նախագահի մոտ, այնուհետև ԱԺ ուղարկելու որոշում կկայացվի»,- ասաց նա:
Պատգամավորը դարձյալ հայտարարեց, որ այս անգամ էլ չի բացառում երկու տեքստի առկայություն: «Այդ ամենը քաղաքական քննարկումների փուլում է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ՍԴ նախագահը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների միայն մեկ տեքստ է լինելու, Վահրամ Բադասարյանը պատասխանեց. «Նման խոսակցություն չի եղել, դրա որոշողը հանրապետության նախագահն է»:
Նշենք, որ հանրաքվեն տեղի կունենա խոր աշնանը, ամենայն հավանականությամբ` նոյեմբերի վերջին: