|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 05.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ում «ԳԱԶել» մակնիշի 38 MN 008 համարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնվ.1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան: