|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 10-ին Փարիզում կայացած նիստում Հայաստանի կողմից ներկայացված 3 թեկնածուներից, որպես առավել որակավորված թեկնածու, երաշխավորել է Արմեն Հարությունյանին: Նա ՀՀ նախկին օմբուդսմենն է և Հայաստանում ՄԻԵԴ դատավորների ընտրության երկու փուլերում էլ հաղթել էր:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրվել էին Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Լիանա Հակոբյանը: Մրցույթի հենց սկզբից խոսակցություններ կային, որ ՀՀ իշխանությունները ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնում ցանկանում են տեսնել Արմեն Հարությունյանին: