|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Yerkir.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց, որ Վրաստանում հունիսի 14-ին ավերիչ ջրհեղեղին զոհ գնացածների թվում կան նաև հայեր: «Հաստատում եմ այդ տեղեկությունը, որ զոհ գնացածներ թվում կան հայեր, բայց չեմ կարող նշել մարդկանց թիվը: Վրաստանի կառավարությանը խնդրել ենք ճշտել, թե քանի մարդ է մահացել: Այս պահին չեմ կարող ասել` քանի հոգի է մահացել»,- նշեց նա:
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Վրաստանի նախկին նախագահի ազգային հարցերով նախկին խորհրդական Վան Բայբուրդը հայտնել է, որ զոհերի թվում երկու հայ կին կա՝ Եղիազարովա քույրերը: