|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սա հայ պատվիրակության առաջին այցը չէ Ադրբեջան: Այդ մասին երեկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազատ Ռահիմովը՝ պատասխանելով Комсомольская правда-ին հարցին՝ ինչո՞ւ Բաքուն որոշեց հրավիրել հայ մարզիկներին:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մշակված է սպորտային մրցույթների մասնակելու հատուկ ձևաչափ: «Մենք փոխադարձ հիմքով նամակ են ուղարկում՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելով: Դա բավարար է»,- ասել է նախարարը:
Ռահիմովը նաև նշել է, որ 2016-ին Բաքվում սպասվում է շախմատի օլիմպիադա: «Մենք ակնկալում ենք հայ շախմատիստների մասնակցությունն այդ օլիմպիադային»,- ասել է նա: