|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երեկ ելույթ է ունեցել պետական TRT հեռուստաալիքով:
Ըստ Demokrathaber-ի՝ Դավութօղլուն, ով խոստացել էր հրաժարական տալ «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ միակ իշխող կուսակցությունը չլինելու դեպքում, հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթողը «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է: Նա ելույթում նշել է, որ կառավարություն ձևավորելու հարցում ոչ մի այլընտրանք չեն բացառում:
«Մեր գլխավոր սկզբունքը Թուրքիայի շահերն են: Թույլ չենք տա, որ անգամ մի պահ քաոսային պատկեր ստեղծվի: Այստեղից կոչ ենք անում մեր ժողովրդին՝ երջանիկ եղեք: Մենք մեր ճանապարհը շարունակելու ենք»,- ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ իրենց կուսակցությունը միշտ դեմ է եղել կոալիցիային, սակայն ժողովուրդն ընտրել է կոալիցիան: