|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի` Հայաստան տեղափոխվելու հնարավորությամբ: Նախարարը պատասխանեց. «Նման որոշումները կայացվում են ռազմաքաղաքական մակարդակում, եւ երբ որոշումն ընդունվի, մենք կտեղեկացնենք»:
Սեյրան Օհանյանը չհամաձայնեց լրագրողների այն ձևակերպումների հետ, թե արցախցի պաշտոնյաները տեղափոխվում են Հայաստան ու պաշտոնավարում: Նախարարի խոսքով՝ իր` հրամանատար եղած ժամանակից սկսած` ոչ ոքից պաշտոն չի խնդրել, այլ կողքից են նկատել, և պաշտոնական աճը զինվորականների կյանքում նորմալ է: