|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում«Ազգայնական շարժում» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Յուսուֆ Հալաչօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիպլոմը կեղծ է:
YENİÇAĞ պարբերականի հետ զրույցում Հալաչօղլուն, հիշեցնելով, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է, նշել է, թե Թուրքիայի նախագահ դառնալու համար անհրաժեշտ է 4-ամյա բարձրագույն կրթություն, իսկ այն ուսումնական հաստատությունը, որտեղ սովորել է Էրդողանը, այդ տարիներին եղել է եռամյա:
Հալաչօղլուն այդ փաստաթուղթը տեղադրել է սոցցանցի իր էջում և գրել. «Էրդողանը համալսարանն ավարտել է 1981 թվականին, իսկ համալսարանը հիմնադրվել է 1982 թվականին»:
Հալաչօղլուն ուշադրության է հրավիրել Էրդողանի դիպլոմում մի շարք ստորագրությունների բացակայությանը:
