|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր` ժամը 19:30-ին, տեղի կունենա Հանրապետության օրվան նվիրված` «Սարդարապատ. Հաղթանակի ղողանջներ» խորագրով տոնական համերգը: Ծրագրում ընդգրկված են ազգային-հայրենասիրական երգեր ու պարեր, հերոսապատման դրվագները ներկայացնող խորեոգրաֆիկ պատկերներ:
Համերգին կմասնակցեն հանրապետության լավագույն պարային համույթները և անհատ կատարողներ /«Սարդարապատ», «Բերդ» պարային, «Ակունք» ազգագրական համույթները, «Զորական» երգչախումբը և երգիչներ/:
Տոնական համերգի ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը: