|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ու Արցախի ժողովուրդն արդեն ապացուցել է, որ երբ պայքարում է` հաղթում է: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սարդարապատի հուշահամալիր այցելած` Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը. տեղեկացնում է Artsakhpress.am-ը:
«Տոն օր է, ոգևորված ենք, հպարտ ենք, որ հաղթել ենք ճակատամարտում և մեր առաջին հանրապետությունն է ստեղծվել: Այդ հաղթանակը նախադրյալ է մեր հետագա հաղթանակների համար: Հայաստանի և Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ երբ պայքարում է` հաղթում է: Ղարաբաղի հարցը արցախցիներն են լուծելու, մի անգամ դա ապացուցել ենք»,- ասել է Հակոբյանը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում