|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի նախագահի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ նախագահի թիկնազորում աշխատում են անպատասխանատու եւ անհավասարակշիռ անձինք. հայտնում է inopressa.ru-ն՝ վկայակոչելով Le Monde-ն:
Թերթի զրուցակիցը հայտնել է, որ Ելիսեյան պալատում կրակոց է հնչել: Նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի կրակել է նախագահական պալատի զուգարանում: Գնդակը դիպել է պատին: Ասում են, որ Ելիսեյան պալատում անվտանգությունն ապահովող զինվորական հրամանատարությունը պատահարի մասին տեղյակ չի եղել: Տեղյակ չի եղել նաև նախագահ Օլանդը:
«Տեղի է ունեցել հետևյալը` աշխատակիցը պատահմամբ գցել է ատրճանակը և պատահաբար կրակել` ցանկանալով բռնել այն օդում: Ասում են, որ այդ աշխատակիցն իրեն տարօրինակ է պահում: Այդ ոստիկանը կրակում է ամենուր՝ պատին, հատակին, բայց ոչ` նշանակետին: Արդյո՞ք երկրի ղեկավարին լավ են հսկում: Արդյո՞ք նրա անվտանգությունը կատարյալ է»,- գրում է թերթը: