|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ԱԺ-ում, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր 2014թ. բյուջեի կատարողականը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց նրան: «Որքա՞ն դատապարտյալի է ներում շնորհվել, և ինչո՞ւ ներում շնորհվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավոր հարազատներին»,- հարցրեց պատգամավորը:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ինչ վերաբերում է անհատական ներումների շնորհմանը, ապա որևէ դրդապատճառ երբևէ չի բացատրվում, դա անձին վերաբերող խնդիր է, և նախագահի բացառիկ լիազորությունն է ներում շնորհելը, հետևաբար, այդ գործառույթը իրականացնելիս չկա լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն:
«Գործում է հասարակական և խորհրդատվական խումբ, որը յուրաքանչյուր դիմում նախօրոք քննարկում է, և ներման յուրաքանչյուր խնդրանք զեկուցվում է նախագահին»,- ասաց նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Ըստ նրա` ներումների ընդհանուր քանակը տարվա կտրվածքով չի գերազանցում 15-20-ը: